Հայտնի են դարձել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի առաջիկա շաբաթների պլանները ATP-ի մրցաշարերին վերադառնալուց առաջ։
Ինչպես հայտնում է Cadena SER-ը, իսպանացին դեկտեմբերի սկզբին կմեկնի Քուվեյթի իր ակադեմիա, որտեղ կաշխատի մարզումների ինտենսիվության վրա։ Սուրբ Ծնունդից հետո մարզիկը նախատեսում է մեկնել Ավստրալիա։
Նշվում է նաև, որ Նադալը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի մեկ մրցաշարի՝ մինչև 2024 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը։
37-ամյա իսպանացին 2023 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում վնասվածք ստանալուց հետո մրցաշարերի չի մասնակցել։
Նադալը «Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթող է։ Նա նաև իր կարիերայի ընթացքում նվաճել է 92 ATP մենախաղի տիտղոս։