Մանուել Նոյերն ու Սվեն Ուլրայխը նոր պայմանագրեր են կնքել «Բավարիայի» հետ։ Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
37-ամյա Նոյերը և 35-ամյա Ուլրայխը երկարաձգել են իրենց պայմանագրերը «Բավարիայի» հետ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ուլրայխը մյունխենյան թիմում հանդես է գալիս 2021 թվականից, մինչ այդ դարպասապահը 2015-2020 թթ․ նույնպես անցկացրել է թիմում։
Նոյերը «Բավարիայում» է 2011 թվականից։