100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
Այդ մասին ասվում է Kissinger Associates կազմակերպության՝ չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ։
«Դոկտոր Հենրի Քիսինջերն այսօր մահացել է Քոնեքթիքութի իր տանը։ Կինը՝ Նենսի Մագինես Քիսինջերը, որի հետ նախկին պետքարտուղարն անցկացրել է իր կյանքի 50 տարիները, սգում է կողակցի մահը»,- ասվում է հայտարարության մեջ։
Մահվան պատճառները չեն նշվում։
«Դոկտոր Քիսինջերը, որ համարվում էր Ամերիկայի ամենանշանավոր քաղաքական գործիչներից մեկը, մշտապես խորհրդակցում էր երկու կուսակցություններից ամերիկյան նախագահների և բազմաթիվ օտաերկրյա առաջնորդների հետ՝ նույնիսկ 1977 թ․ պետական ծառայությունն ավարտելուց հետո»,- շեշտվում է հայտարարության մեջ։
ԶԼՄ-ները Քիսինջերին անվանում են «դիվանագիտության գրոսմայստեր», «համաշխարհային խորհրդատու», «արտաքին քաղաքականության գուրու»։
Foreign Policy ամսագրի՝ 2015 թ․ անցկացրած հարցման արդյունքերով Քիսինջերին համարել են ԱՄՆ-ի ամենաարդյունավետ պետքարտուղարը վերջին 50 տարիներին։