Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը պաշտպանում է ԱՄՆ-ի զինված ուժերի հետ շփումները փոխադարձ հարգանքի և խաղաղ գոյակցության սկզբունքների հիման վրա։
Այդ մասին հայտարարել է ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը։
Վերջինս շեշտել է, որ ՉԺՀ-ն մեծ նշանակություն է տալիս չին-ամերիկյան միջբանակային հարաբերություններին։
«Չինաստանի բանակը պատրաստ է համագործակցելու Միացյալ Նահանգների հետ, գործնականում բարեխղճորեն իրականացնելու այն կոնսենսուսը, որը ձեռք է բերվել երկու պետությունների ղեկավարների միջև,- շեշտել է նա։- Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները պահպանում են շփումները և համապատասխան հարցերի համակարգումը»։
Նոյեմբերի 15-ին Սի Ձինպինը և Ջո Բայդենը բանակցություններ անցկացրին, որոնք տևեցին չորս ժամ։ Սպիտակ տունն այդ բանակցություններն անվանեց «անկեղծ և կառուցողական»։