Մերձավոր Արևելքում կատարվողը Արևմուտքի երկրների կողմից անխոհեմ մարտավարության, «սեփական ոտքին կրակելու» դրսևորումն է։
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փախնախարար Անդրեյ Ռուդենկոն «Միջազգայն մեծամասնությունը նոր իրողություններում․ տարածաշրջանային փոփոխություններ» V միջազգային համաժողովում։
«Այն, ինչ տեսնում ենք հիմա Մերձավոր Արևելքում, ըստ էության՝ արևմուտքի երկրների անխոհեմ մարտավարության, սեփական ոտքին կրակելու դրսևորումն է»,- ասել է Ռուդենկոն։
Նման մոտեցումը, փոխնախարարի կարծիքով, «մյուս պետություններին ավելի հեռու է վանում նրանցից»։