ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուգում։
Այդ մասին տեղեկացրել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ «Վլադիմիր Պուտինը իր գործընկերներին դեկտեմբերի 26-ին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ, որպեսզի վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ ոչ պաշտոնական պայմաններում հրատապ հարցեր քննարկեն, կարծիքներ փոխանակեն»։
«Ինձ համար՝ որպես ԱՊՀ գլխավոր քարտուղարի, իհարկե, կարևոր է, որ բոլոր այդ հանդիպումները, բոլոր այդ քննարկումներն ուղղված լինեն Անկախ պետությունների համագործակցության հետագա պահպանմանը և ամրացմանը։ Դա ընդհանուր ցանկություն է, ընդհանուր նպատակ, ինչն առկա է մեր փոխգործակցության մեջ՝ ոչ միայն պահպանել Համագործակցությունը, այլև կատարելագործել նրա գործունեությունը, բարձրացնել արդյունավետությունը»,- հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։