Թուրքիայի արևելքում՝ Մալաթիա նահանգում, տեղի է ունեցել երկրաշարժ՝ 4,8 մագնիտուդ ուժգնության, հաղորդել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD)։
X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդման համաձայն՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը 03․18-ին։
Երկրաշարժի օջախը 7 կմ խորության վրա է եղել։