Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 15-րդ տուրում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» և հաղթանակի հասավ 1-0 հաշվով:
Հանդիպման միակ գոլն առաջին կեսում խփեց «Աթլետիկոյից» վարձավճարով կատալոնական ակումբում խաղացող, պորտուգալացի Ժոաու Ֆելիքսը:
Հաղթանակից հետո իսպանացի Չավիի գլխավորած «Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 34-ի և, շրջանցելով «Աթլետիկոյին», զբաղեցրեց երրորդ տեղը: «Աթլետիկոն» 31 միավորով չորրորդն է:
Լա լիգա, 15-րդ տուր
«Բարսելոնա» — «Աթլետիկո Մադրիդ»՝ 1-0 (տեսանյութ)
Ժոաու Ֆելիքս, 28