Միլանի «Ինտերն» Ա Սերիայի 14-րդ տուրում հյուրընկալվեց երկրի չեմպիոն «Նապոլիին» և հաղթանակի հասավ 3-0 հաշվով:
Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր և խաղաց 77 րոպե: Կիսապաշտպանը 58-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար զգուշացվեց դեղին քարտով:
«Ռոման» հյուրընկալվեց «Սասուոլոյին» և կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով:
63-րդ րոպեից տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով, ինչից հետո հռոմեական ակումբը երկու գոլ խփեց և հաղթական արդյունքի հասավ:
«Ինտերը» միավորների քանակը հասցրեց 35-ի և վերադարձրեց առաջին տեղը, «Նապոլին» 24 միավորով հինգերորդն է, «Ռոման»՝ նույնքան միավորով չորրորդը:
Ա Սերիա, 14-րդ տուր
«Նապոլի» — «Ինտեր»՝ 0-3 (տեսանյութ)
Հաքան Չալհանօղլու, 44, Նիկոլո Բարելա, 62, Մարկուս Թյուրամ, 85
«Սասուոլո» — «Ռոմա»՝ 1-2 (տեսանյութ)
Մատեուս Էնրիկե, 25 — Պաուլո Դիբալա 76 (11մ), Ռասմուս Քրիստենսեն, 82
Հեռացում՝ Դանիել Բոլոկա («Սասուոլո»), 63