Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է, որ օգտագործում է բոլոր օպերատիվ հնարավորությունները՝ ազատագրելու համար Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման մոտ պահվող պատանդներին։
«Մենք ամեն ինչ կանենք՝ նրանց վերադարձնելու համար։ Մենք գիտենք՝ ինչպես օգտագործենք օպերատիվ հնարավորությունները, և կշարունակենք դա անել»,- հայտարարել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։
Ըստ Հագարիի՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված մարդկանցից 137-ը մինչև հիմա պահվում են Գազայում։
«Մենք միշտ մտածում ենք նրանց մասին, երբ գիշեր-ցերեկ հետախուզություն ենք անցկացնում և օպերատիվ գնահատական տալիս։ Մենք անխոնջ կերպով հետախուզական տվյալներ ենք հավաքում և դրանք ուղարկում համապատասխան ուժերին, որպեսզի համոզվենք, որ վտանգի չենք ենթարկում մեր պատանդներին»,- ասել է Հագարին։