ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Այդ մասին հաղորդել է Xinhua գործակալությունը։
Պեկինում կայացած հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Իր հերթին՝ Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությանը մոտ կանգնած Telegram ալիքը տեղեկացրել է, որ հանդիպումը կայացել է Դյաոյուտայ կառավարական նստավայրում։ Telegram ալիքը նաև երկու առաջնորդների հանդիպման լուսանկար է հրապարակել։
Ավելի վաղ БелТА գործակալությունը, հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը, տեղեկացրել է, որ դեկտեմբերի 3-4-ին Լուկաշենկոն կայցելի Չինաստան, որտեղ կհանդիպի Սի Ձինպինի հետ։