Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Ամերիկյան ակումբը մեկ տարվա պայմանագիր է առաջարկել 36-ամյա ֆուտբոլիստին։ Գործարքի մասին պաշտոնական հայտարարություն սպասվում է արդեն այս շաբաթ։
Այս տարվա հունվարին «Գրեմիոյին» միացած Լուիս Սուարեսը չի երկարաձգի համագործակցությունը բրազիլական ակումբի հետ եւ այս ամիս կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Transfermarkt-ը Լուիս Սուարեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։
Այս տարի Լուիս Սուարեսը «Գրեմիոյի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել 23 գոլ։