Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան Մատեո Դարմիանին համարում է ամենաթերագնահատված խաղացողներից մեկը, ում հետ երբևէ պայմանագիր է կնքել:
Պաշտպանը միացել է «ներաձուրիին» 2021 թվականին․ նա տեղափոխվել է «Պարմայից» ընդամենը 3,3 միլիոն եվրոյի դիմաց:
«Թերագնահատված խաղացողնե՞ր.․․ Նրանք շատ են, բայց օրինակ բերեմ մեր ներկայիս թիմի ներկայացուցիչներից մեկին՝ Դարմիանին։ Մենք այս տղային ձեռք բերեցինք շատ քիչ գումարով, և այժմ նա շատ ավելին արժե:
Ես իսկապես գնահատում եմ նրա ունակությունները և լուրջ վերաբերմունքը գործին։ Աստիճանաբար նա ապացուցեց իր կարևորությունը, թեև ԶԼՄ-ները ուշադրություն չէին դարձնում նրա վրա»,- ասել է Մարոտան Cronache di Spogliatoio-ին տված հարցազրույցում։