ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ամբողջ աշխարհում հետապնդելու և ոչնչացնելու մասին «Մոսսադի» հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, հոգեբանական գործողության մաս են՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում գրոհայինների հարձակումից հետո «Մոսսադ» հետախուզական ծառայության հեղինակությունը բարձրացնելու նպատակով։
Նման կարծիք է հայտնել թուրք ռազմական փորձագետ Քեմալ Օլչարը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը նախազգուշացրել է իսրայելցի գործընկերներին հանրապետության տարածքում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների դեմ հնարավոր գործողությունների հետևանքների մասին։
««Մոսսադը» հրաշալի գիտի, որ ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնրդները Գազայում են։ Նրանք այնտեղ կռվում են։ Այստեղ՝ Թուրքիայում, նրանք անելիք չունեն։ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ներկայացուցիչները նույնպես Գազայում են, նրանց մի մասը Լիբանանում և Կատարում է։ Ըստ երևույթին՝ Իսրայելից հնչող հայտարարությունները հոգեբանական գործողության մի մասն են հանդիսանում, որոնք նպատակ ունեն որոշակի հանրային կարծիք ձևավորել և վերականգնել բավական տուժած հեղինակությունը, առավել ևս՝ որպես թիրախ նշելով ՀԱՄԱՍ-ի գոյություն չունեցող պաշտոնյաների»,- ասել է Օլչարը A Haber հեռուտատեսության եթերում։