Ավստրալիան 13 կետով ընդլայնել է հակառուսաստանյան պատժացուցակը՝ դրանում ընդգրկելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի, ԱԴԾ-ի, Գլխավոր դատախազության և դատարանների մի քանի ղեկավարների։
Այդ մասին հաղորդել է ավստրալական ՆԳՆ-ն։
Պատժամիջոցները, որոնք նախատեսում են մուտքի արգելք Ավստրալիա և ակտիվների սառեցում՝ դրանք հայտնաբերելու դեպքում, սահմանվել են ՌԴ ՔԿ առաջին փոխնախագահ Էդուարդ Կաբուրնեևի, ՌԴ ՔԿ փոխնախագահներ Սերգեյ Գորյանովի և Ելենա Լեոնենկոյի, ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչության փոխնախագահ Դենիս Կոլեսնիկովի դեմ։
Բացի նրանցից, սահմանափակումների տակ են հայտնվել արդարադատության փոխնախարար Օլեգ Սվիրիդենկոն, ՔԿ հատուկ գործերով քննիչ Անդրեյ Զադաչինը, դատավորներ Ելենա Լենսկայան, Վիտալի Բելիցկին և Եկատերինա Դորոխինան, դատախազ Բորիս Լոկտիոնովը։
Ցուցակում են հայտնվել նաև ԱԴԾ աշխատակիցներ։