Այսօր Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին բանակցություններ կանցկացնեն ինչպես ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, այնպես էլ` երես առ երես։
«Ռուսաստանաիրանական բանակցություններ կընթանան։ Ընդլայնված կազմով, հետո՝ երես առ երես»,- տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ Պեսկովի՝ նախագահները մտադիր չեն հայտարարություններով հանդես գալ բանակցություններից հետո։
Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։