Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը հանրապետության տարածքում թույլ չի տա իսրայելական «Մոսսադին» հետախուզական հատուկ գործողություն անցկացնել, այդ թվում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման ներկայացուցիչներին ոչնչացնելու նպատակով։
Այդ մասին հաղորդել է կառավարամետ Hurriyet թերթը։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը ձեռք է առել բոլոր անհրաժեշտ միջոցները, գործի է դրել բոլոր տեխնոլոգիական հնարավորությունները՝ 24/7 ռեժիմով Թուրքիան պաշտպանելու նրա անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգներից, գրում է թերթը՝ մեկնաբանելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախազգուշացումն Իսրայելին, թե թուրքական տարածքում ՀԱՄԱՍ խմբավորման անդամներին ոչնչացնելու փորձերը անհետևանք չեն մնա։