ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հույս ունի հասնել նրան, որ Իսրայելը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը գործարք կնքեն մնացած պատանդներին մինչև 2024 թ․ հունվարի 1-ն ազատ արձակելու վերաբերյալ։
Այդ մասին հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների։
Թերթի տվյալներով՝ Սպիտակ տան և ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաներն անցյալ ողջ շաբաթվա ընթացքում խորհրդակցություններ են անցկացրել Կատարի, Եգիպտոսի և Իսրայելի հետ, որպեսզի հասնեն հակամարտության կողմերի միջև նոր պայմանագրի կնքման, սակայն այդպես էլ հաջողության չեն հասել։
ԱՄՆ պաշտոնատար անձանց խոսքով՝ բանակցությունները շարունակվում են, իրադրությունը կարող է բարելավվել, եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի ազատ արձակել կին պատանդներին։
Politico-ն գրում է, որ ԱՄՆ Կենտոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բեռնսը ծրագրում է մեկնել Դոհա՝ Իսրայելի և Եգիպտոսի ներկայացուցիչների, ինչպես նաև Կատարի ԱԳՆ ղեկավար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հանդիպման։