Իտալական Ա Սերիայի 15-րդ տուրի բացման խաղում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալեց գործող չեմպիոն «Նապոլիին»: Հանդիպման միակ ու հաղթական գոլը խփեց կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Գատին, որը հաղթական գոլի հեղինակ դարձել էր նաև նախորդ տուրի՝ «Մոնցայի» դեմ խաղում:
Մաքս Ալեգրիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 36-ի և շրջանցեց առաջատար «Ինտերին», որն այսօր ընդունելու է «Ուդինեզեին»:
Ա Սերիա, 15-րդ տուր
«Յուվենտուս» — «Նապոլի»՝ 1:0
Ֆեդերիկո Գատի, 51