Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի (PFL) 16-րդ տուրում «Ալ Նասրն» ընդունեց «Ալ Ռիյադին» և առավելության հասավ 4-1 հաշվով: Տանտերերի կազմում գոլի և ասիստի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:
Սադիո Մանեն աչքի ընկավ երկու ասիստով, իսկ Անդերսոն Տալիսկան դարձավ դուբլի հեղինակ:
Պորտուգալացի ֆուտբոլիստը 16 գոլով գլխավորում է ռմբարկուների ցանկը: 38-ամյա հարձակվողը կատարել է 8 գոլային փոխանցում և այդ հաշվարկում հետ է մնում միայն «Ալ Տավունի» իսպանացի կիսապաշտպան Ալվարո Մեդրանից (9):
«Ալ Նասրը» 37 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդն է և առաջատար «Ալ Հիլալին» զիջում է 7 միավորով: