Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 6-րդ տեղը գրավեց Կատալոնիայում անցկացված Elllobregat Open Chess 2023 մրցաշարում։
Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր։ Հաղթողի կոչումը նվաճեց հնդիկ Ս․Լ․ Նարայանան, որը վաստակեց 7,5 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 57 հազար եվրո էր։