Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» սեփական խաղադաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուդինեզեի» դարպասը:
«Ներաձուրիի» 3-րդ գոլին մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: 34-ամյա կիսապաշտպանը կատարեց արդյունավետ փոխանցում, որից հետո ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը գրավեց մրցակցի դարպասը:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 38 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Ուդինեզեն» 12 միավորով 16-րդ տեղում է:
Ա Սերիա, 15-րդ տուր
«Ինտեր» – «Ուդինեզե»՝ 4-0
Հական Չալխանօղլու, 37 (11մ), Ֆեդերիկո Դիմարկո, 42, Մարկուս Թյուրամ, 44, Լաուտարո Մարտինես, 84