‘
Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության համար գումարներ է հատկացնելու Ազգային ժողովը: Այս մասին iLur.am-ին հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը՝ չմանրամասնելով, թե որքան գումար է հատկացվել: Նա խոստացավ բոլոր մանրամասները հայտնել երդմնակալության արարողությունից հետո:
Հիշեցնենք, որ վաղը, ժամը 12-ին Ազգային ժողովում մեկնարկելու է ԱԺ հատուկ նիստը: Ազատության հրապարակում էլ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Նոր Հայաստանի հռչակման և երդմնակալության արարողությունն» է կազմակերպելու:
‘