‘
Երկօրյա ընդմիջումից հետո վերսկսեց Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը, բայց այժմ արդեն Սանկտ-Պետերբուրգում:
6-րդ տուրը, միգուցե երկօրյա հանգիստն էր պատճառը, բայց խաղաղ ստացվեց: Բոլոր պարտիաներում հավասար պայքար էր գնում, բացառությամբ մեկի՝ Արոնյան-Ադամս: Այստեղ անհավանական իրադարձություններ զարգացան: Լեւոն Արոնյանը համարձակ գրոհի նետվեց, ֆիգուր զոհաբերեց եւ շուտով պարտված դիրք ստացավ: Սակայն մրցակիցը նույնպես կապիտ սխալ թույլ տվեց, որից օգտվեց Արոնյանը եւ կարողացավ բարեհաջող ավարտել պարտիան՝ ոչ-ոքի:
Տուրի մյուս ոչ-ոքիներն էին՝ Կրամնիկ-Անանդ, Վաշյե-Լագրավ-Գելֆանդ, Դին Լիժեն-Սվիդլեր, Լորան Ֆրասինյե-Նիկիտա Վիտյուգով:
Մրցաշարային դիրքը 6-րդ տուրից հետո. 1. Վաշյե-Լագրավ՝ 4; 2-5. Արոնյան, Գելֆանդը, Ադամս, Ֆրեսինե՝ 3,5; 6. Անանդ՝ 3; 7-9. Կրամնիկ, Դին Լիժեն, Վիտյուգով՝ 2,5; 10. Սվիդլեր՝ 2:
Վաղը կկայանա 7-րդ տուրը:
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
‘