‘
Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրում առաջատարների` «Շախտյորի» եւ «Մետալիստի» միջեւ հանդիպումը Դոնեցկում ավարտվեց 1:1 հաշվով, ինչի շնորհիվ «հանքափորները» արդեն անհասանելի դարձան մրցակիցների համար եւ ժամկետից շուտ չորրորդ անգամ անընդմեջ հռչակվեցին Ուկրաինայի չեմպիոն: Ընդհանուր առմամբ, սա Ուկրաինայի առաջնություններում «Շախտյորի» 8-րդ տիտղոսն էր:
Միայն հաղթանակի դեպքում «Մետալիստը» դեռ մաթեմատիկորեն կարող էր հասնել «Շախտյորին» եւ մոտ էր դրան: Բավական լարված եւ գոլային պահերով հարուստ այս խաղում «Մետալիստը» 1:0 հաշվով առջեում էր մինչեւ 84-րդ րոպեն, երբ Իլսինյոն հավասարեցրեց հաշիվը եւ հանդիպումն ավարտվեց 1:1:
Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, բայց բաղձալի` 23-րդ գնդակն առայժմ չի կարողանում խփել, որպեսզի դառնա Ուկրաինայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու` մեկ մրցաշրջանում:
Փոխարենը Մխիթարյանը «Շախտյորի» կազմում անցկացրեց իր 100-րդ խաղը. 68-ը` Ուկրաինայի առաջնությունում, 21-ը` եվրագավաթներում, 9-ը` Ուկրաինայի Գավաթում, 2-ը:
«Շախտյորն» վաստակել է 73 միավոր եւ 15 միավորով գերազանցում է «Մետալիստին» եւ Կիեւի «Դինամոյին»:
Ուկրաինայի առաջնություն. 26-րդ տուր
«Շախտյոր» — «Մետալիստ»՝ 1:1
Իլսինյո, 84 –Դեւիչ, 39
‘