‘Նաիրիտցիներին կվճարեն 11 ամսվա աշխատավարձի միայն երկու ամիսը’

1164

«Նաիրիտի»  բոլոր 2700 աշխատակիցներին մինչև այս շաբաթվա վերջ կվճարվի մեկ ամսվա, իսկ մինչև մայիսի վերջ՝ երկրորդ ամսվա աշխատավարձը: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» մամլո խոսնակ Անուշ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել 11 ամսվա աշխատավարձը ու վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:

Պատասխանելով այն հարցին, թե երբ կվճարվեն մյուս 9 ամսվա աշխատավարձերը՝ մամլո խոսնակը նկատեց, որ ամեն ինչ կախված է «Նաիրիտի» վերագործարկումից: Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են: Եթե մայիսից հետո հստակ որոշում լինի, ապա ընկերությունը, որը կստանձնի գործարանի շահագործումը, կլուծի չվճարած աշխատավարձերի խնդիրները:

Իսկ եթե նման բան չկատարվի, ապա, ըստ Անուշ Հարությունյանի, կառավարությունը պետք է փորձի փոխհատուցել: Մամլո խոսնակը տեղեկացրեց նաև, որ աշխատակցիների միջին աշխատավարձը կազմում է 147 հազար դրամ: 

Նախորդ հոդվածը‘Մարիո Բալոտելի. Թույլ կտամ ընկերուհուս քնել «Ռեալի» բոլոր խաղացողների հետ, եթե նրանք անցնեն «Բորուսիային»’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաքային եզրափակիչ’