‘Ուսման վարձը բարձրացնում եք, որ ի՞նչ անեք. Մամուլ’

1730

Գալիք ուսումնական տարվանից Երևանի պետական համալսարանում բարձրանալու է ուսման վարձավճարների չափը: Այս մասին հաղորդում է «Արմենպրրես» լրատվական զործակալությունը: Այդպիսով, նվազագույն վարձավճարը այսուհետ կազմելու է 400 հազար դրամ` նախկին 300 հազար դրամի փոխարեն: Տարբեր մասնագիտությանների դեպքում ուսման վարձը կավելանա 20-100 հազար դրամի չափով: ԵՊՀ ամենաթանկ մասնագիտության` իրավագիտության վարձավճարը, 700 հազար դրամի փոխարեն` նոր ուսումնական տարվանից կլինի 800 հազար դրամ: Վարձավճարների փոփոխությունները վերաբերելու են միայն 2013 թվականին ԵՊՀ ընդունված ուսանողներին, իսկ համալսարանում արդեն սովորող ուսանողների ուսման վարձի չափը չի փոխվի: ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, մեկնաբանելով վարձավճարների նախատեսվող բարձրացումը, ասել է, որ այդ ճանապարհով բարձրացվելու են աշխատավարձերը:

«Հայկական ժամանակ»

Նախորդ հոդվածը‘«Կրթական ծրագրերի կենտրոն», թե՞ «Կրթական ծրագրերի ատկատի կենտրոն». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ բուֆետում խաբում են. Մամուլ’