‘Շաբաթօրյա աստղագուշակ’

1323

Խոյ

Նույնիսկ ամենահեշտ թվացող հարցերը լուծելիս՝ ստիպված եք շատ ջանք գործադրել, և դա Ձեզ կբարկացնի: Վատ օր չէ ճանապարհորդելու համար: Անձնական հարաբերություններում միգուցե խնդիրներ առաջանան: Առաջացած կոնֆլիկտները հեշտ չի լինի շուտ հարթել:

Ցուլ

 Օրը լի է իրադարձություներով, իսկ ժամանակ քիչ է: Հնարավոր է ընկերների հետ հարաբերություններում լինեն փոփոխություններ, միգուցե նորություն լսեք, որը Ձեզ կուրախացնի:

Երկվորյակ

 Կարևոր հարցերի քննարկման համար հրաշալի օր է: Նորությունը, որը կստանաք այսօր, Ձեզ շատ կուրախացնի: Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, ֆինանսական խնդիրներով զբաղվելու համար: Սակայն լավ չեն դասավորվի հարաբերությունները մտերիմների հետ:

Խեցգետին

 Մի կորցրեք չափի զգացումը, միայն գործելով հանդարտ՝ կկարողանաք լեզու գտնել մտերիմների հետ, պահպանել ներդաշնակ հարաբերությունները: Խորհուրդ է տրվում խուսափել չնախատեսված ճանապարհորդություններից: Երեկոն հարմար է ռոմանտիկ հանդիպման համար:
Առյուծ
Այսօր ստիպված կլինեք հանդիպել մարդկանց հետ, որոնք անընդհատ կշեղեն Ձեզ աշխատանքից: Բավականին ժամանակ կպահանջվի կարգուկանոն հաստատելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողությայն փոփոխություն:

Կույս

Բարենպաստ օր է ցանկացած տիպի աշխատանք սկսելու համար: Հիանալի օր է շփման, նոր ծանոթությունների հաստատման համար: Սակայն ցանկալի է որոշ ժամանակ անցկացնել միայնության մեջ, դա կօգնի կարգի բերել մտքերը:

Կշեռք

 Խորհուրդ է տրվում ավարտին հասցնել կիսատ մնացած գործերը, նախքան նոր աշխատանք սկսելը: Չի բացառվում տարաձայնություններ առաջանան ընկերներիի հետ, հնարավոր է նույնիսկ լուրջ կոնֆլիկտներ լինեն:

Կարիճ

Պետք չէ կարևոր որոշումներն ինքնուրույն կայացնել: Այնքան էլ բարենպաստ օր չէ ֆինանսական տեսանկյունից, հնարավոր է լինեն չնախատեսված ծախսեր, դրամական կորուստներ: Միգուցե առողջական խնդիրներ ծագեն:

Աղեղնավոր

Հնարավոր է կարևոր տեղեկություն ստանաք ընկերների կողմից: Խորհուրդ չի տրվում կարևոր որոշումներ կայացնել, սխալվելու հավանականությունը մեծ է: Այնքան էլ լավ օր չէ աշխատանքը կամ բնակության վայրը փոխելու համար:

Այծեղջուր

 Շատ լավ օր է նոր գործ սկսելու համար: Կլինեն հետաքրքիր հանդիպումներ և ռոմանտիկ արկածներ: Չի բացառվում չնախատեսված ծախսեր լինեն, սակայն գնումները, որոնք կանեք այսօր, բարեհաջող կլինեն:

Ջրհոս

Հանգիստ և բարեհաջող օր է: Ստեղծագործական ներուժը մեծ կլինի, հնարավոր է հասնել հաջողությունների: Խուսափեք չնախատեսված ճանապարհորդություններից: Լավ կլինի շփվել միայն նրանց հետ, ովքեր հաճելի են:

Ձկներ

Այսօր Ձեզ կուրախացնեն անակնկալներն ու նորությունները: Ուշադիր եղեք բոլոր մանրուքներին: Չի բացառվում չնչին տարաձայնություններ առաջանան մտերիմների հետ: Իսկ ռոմանտիկ հարաբերությունները լավ կդասավորվեն:

 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Երևանում «լռության օր» է’