‘
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 40-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց «Փյունիկին» և նվաճեց 2012-2013 թթ. Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: «Շիրակը» առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող «Միկայի» համար, որն այսօր 2:1 հաշվով պարտություն կրեց «Բանանցից»:
«Շիրակը» նաև հավակնում է երկրորդ տարին դառնալ Հայատանի գավաթակիր, որի եզրափակչում մայիսի 7-ին մրցելու է «Փյունիկի» հետ:
40-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Շիրակ | 40 | 25 | 9 | 6 | 66 | 36 | 84 |
2. | Միկա | 40 | 23 | 7 | 10 | 56 | 39 | 76 |
3. | Գանձասար | 40 | 17 | 12 | 11 | 45 | 35 | 63 |
4. | Իմպուլս | 40 | 18 | 6 | 16 | 65 | 59 | 60 |
5. | Փյունիկ | 40 | 18 | 6 | 16 | 65 | 50 | 60 |
6. | Ուլիս | 40 | 9 | 12 | 19 | 35 | 49 | 39 |
7. | Արարատ | 40 | 9 | 5 | 26 | 27 | 66 | 32 |
8. | Բանանց | 40 | 5 | 15 | 20 | 36 | 61 | 30 |
Աղյուսակը՝ spoortarmenia.com-ի
‘