‘Վենեսուելայի ղեկավարը հայտարարել է, թե իրեն ուզում է սպանել Կոլումբիայի նախկին նախագահը’

855

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն մտադիր է սպանել իրեն: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: «Ուրիբեն մահափորձ է նախապատրաստում: Նա մարդասպան է, և ես ապացույցներ ունեմ, որոնք կհաստատեն, որ նա գործում է Վենեսուելայի աջ ուժերի հետ միասին»,- հայտարարել է Մադուրոն: Վենեսուելայի նախագահը նաև մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ արևմտյան կիսագնդի հարցերով նախկին տեղակալներ Ռոջեր Նորյեգային և Օտտո Ռեյչին: «Նրանք ինձ տապալելու և  ֆիզիկապես ոչնչացնելու ծրագրեր են կազմում, սակայն չեն հասնի իրենց ուզածին»,- gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մադուրոն:

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային պողոտայում նախատեսվում է իրականացնել մի ծրագիր, որի հետ կապված՝ լուրջ մտահոգություններ և խնդիրներ ունեն տեղի բնակիչները’
Հաջորդ հոդվածը‘164 դպրոցի տնօրենն այսօր քարոզչություն է իրականացնում’