‘Ոստիկանությունը միայն ժամեր անց է ներկայացել տեղամաս՝ կնքելու չհրկիզվող պահարանը’

1504

iLur.am-ն ահազանգ է ստացել, որ Ստեփան Զորյանի անվան դպրոցում տեղակայված 5/27 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցները միայն չորս ժամ հետո են ներկայացել տեղամաս՝ չհրկիզվող պահարանը կնքելու համար:

Այդ ընթացքում հանձնաժողովի անդամները կապվել են ոստիկանության հետ, աշխատակիցներն անընդհատ ասել են, թե «երկու րոպեից կլինեն»:

iLur.am-ն իրավիճակը պարզաբանելու համար փորձեց կապ հաստատել ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգին չէր պատասխանում:

Նախորդ հոդվածը‘Սվազիլենդն այլեւս Հայաստանից այդքան էլ հեռու չէ’
Հաջորդ հոդվածը‘Լուսակերտի զորամասից զինծառայողներին «գործուղում են» Երևան. ՊՆ-ն, բնականաբար, հերքում է’