‘2/23 ընտրատեղամասում 1900 թվեաթերթիկի փոխարեն եղել է 1800-ը (լրացված)’

2138

iLur.am-ը ահազանգ  է ստացել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի 2/23 ընտրատեղամասում ստացված քվեարթերթիկները հաշվելու արդյունքում պարզվել է, որ քվաթերթիկները պակասում են. 1920-ի փոխարեն առկա են 1820-ը:

Ընտրատեղամաս ժամանած  iLur.am-ի թղթակցին հանձնաժողովի նախագահ Արմեն Բաբաջանյանը («ժառանգություն» կուսակցություն) հայտնեց, որ իրենց ահազանգով տեղամաս է ժամանել թիվ 2 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը, կազմվել է համապատասխան արձանագրություն: iLur.am-ի թղթակիցը զրուցել է նաև հանձնաժողովի այլ անդամների հետ: Հայ ազգային կոնգրեսի կողմից նշանակված հանձնաժողովի անդամ Ռուդոլֆ Սիմոնյանը բացառեց, որ քվեաթերթիկները կարող էին կորել տեղամաս բերվելուց հետո:

Հանձնաժողովի անդամները տեղեկացրին, որ սպասում են ԿԸՀ-ի ցուցումների: Իսկ ահազանգով տեղամասում գտնվող «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ անհետացած քվեաթերթիկները կարող են օգտագործվել ողջ Երևանի տարածքով՝ «կարուսել» իրականացնելու համար:

Փորձեցինք կապվել ԿԸՀ-ի հետ` պարզաբանում ստանալու համար, սակայն ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանի հետ չհաջողվեց զրուցել:

Նախորդ հոդվածը‘Լուսակերտի զորամասից զինծառայողներին «գործուղում են» Երևան. ՊՆ-ն, բնականաբար, հերքում է’
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. ՀԺ. Վազգեն Մանուկյանի ռենտգեն լուսանկարը չարորակ գոյացություններ է ցուցադրում… ‘