‘
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն CNN-ի հետ հարցազրույցում մի քանի ուշագրավ դեպք է պատմել «Մանչեսթեր Սիթիի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի մասին: Հիշեցնենք, որ ժամանակին Մոուրինյոն ղեկավարում էր «Ինտերը», որտեղ այդ ժամանակ հանդես էր գալիս նաեւ Բալոտելին:
«Ես Բալոտելիի հետ երկու տարի աշխատել եմ, եւ թերեւս, նրա մասին մի 200 էջանոց գիրք կարող եմ գրել: Բայց դա կլիներ ոչ թե դրամատիկ, կատակերգական ստեղծագործություն, որովհետեւ Մարիոն շատ զվարճալի դեմք է:
Բերեմ մեկ օրինակ, որը ամենաշատն է հիշվել իմ մոտ: Մենք Չեմպիոնների լիգայում խաղում էինք «Ռուբինի» հետ: Միլիտոն եւ Էտօ’Օ-ն չէին կարող մասնակցել հանդիպմանը, դրա համար ես խաղադաշտ մտցրեցի Բալոտելիին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին նա դեղին քարտ ստացավ, եւ ընդմիջման ամբողջ ընթացքում ես նրան հորդորում էի զգույշ լինել, չխախտել կանոնները, չտրվել սադրանքների եւ չվիճել մրցավարի հետ: Եվ ի՞նչ եք կարծում: Խաղադաշտ մտնելով, նա անմիջապես կարմիր քարտ ստացավ»,- ասել է Մոուրինյոն:
‘