‘
Օմբուդսմենին անհասականալի է տարբեր ակցիաների մասնակցելու համար երկրի քաղաքացիներին անհիմն ձերբակալող ՀՀ Ոստիկանության դիրքորոշումը: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է Մարդու իրավունքների պաշտման Կարեն Անդրեասյանը`պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
Ինչպես նշել է Անդրեասյանը, 2013 թ. քաղաքացիների ապօրինի ձերբակալման բազմաթիվ դեպքեր են դիտվել: Անդրեասյանը կրկին քաղաքացիներին կոչ է արել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հաղորդել իրավախախտումների բոլոր դեպքերի մասին: Այնուամենայնիվ, նա մատնանշել է այն հանգամանքը, որ վերջին 1,5 տարում դեպք չի եղել, երբ օմբուդսմենի միջամտությունից հետո խնդիրը լուծում չստանա: Օմբուդսմենն ընդգծել է, որ իր գլխավորած գրասենյակը իրավապահ մարմինների վրա ազդելու լիազորություններ չունի: «Դա արդեն Ազգային ժողովի և երկրի լիազոր այլ մարմինների խնդիրն է»,- ասել է նա:
‘