‘
Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:
Երևանում հոկտեմբերի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-28-ին ժամանակ առ ժամանակ՝ անձրև:
‘