‘
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբել է իր թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի հեռացումը «Լանսոն»-ի դեմ խաղում գոլը որսորդի կեցվածքով տոնելու համար:
«Ինձ մտահոգում է այն, որ շուտով գուցե առհասարակ արգելվի խփած գոլերը տոնելը: Արդեն չի կարելի խաղադաշտի սահմանները լքել, մարզաշապիկը հանել, որևէ հաղորդագրություններ ցուցադրել: Շուտով ֆուտբոլիստը գոլից հետո ստիպված կլինի լուռ վերադառնալ սեփական կիսադաշտ:
Երբ որևէ կարևոր խաղում գոլի հեղինակ ես դառնում, խելահեղ արարքներ ես քեզ թույլ տալիս, դրա համար էլ չեմ ընդունում խփած գոլից անմիջապես հետո ֆուտբոլիստին դեղին քարտով պատժելը»,- ֆրանսիական լրատվամիջոցներին ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում և ավարտվել «ՊՍԺ»-ի հաղթանակով (3:1):
‘