‘
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր Թվիթերյան էջում գրում է. «Ես ժամանել եմ Փարիզ, որտեղ մի քանի ժամից Ֆրանսիայի նախագահ Օլանդը կհյուրընկալի Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին: Հուսով եմ, որ այսօր կայանալիք բանակցությունները մեզ ավելի կմոտեցնեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»:
‘