‘
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հուսով է, որ փարիզյան հանդիպումը կողմերին կմոտեցնի խաղաղությանը:
«Ես արդեն Փարիզում եմ: Նախագահ Օլանդը կհանդիպի Սարգսյանի և Ալիևի հետ: Հուսով եմ, որ նրանք մեզ կմոտեցնեն խաղաղությանը»,-գրել է Ուորլիքը Թվիթերյան իր միկրոբլոգում:
Նշենք, որ այսօր Փարիզում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ, տեղի կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ջեյմս Ուորլիքը նաև հրապարակել է այն դահլիճի լուսանկարը, որտեղ պետք է տեղի ունենան բանակցությունները:
‘