‘
ՖԻՖԱ-ն հրապարակել է այն 10 մարզիչների անունները, ովքեր նախորդ մրցաշրջանի արդյունքներով պայքարելու են աշխարհի լավագույն մարզչի կոչմանն արժանանալու համար:
Հավակնորդների թվում Է Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովը, ում գլխավորությամբ Բունդեսթիմը հաղթեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում: Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Ալեխանդրո Սաբելյան, ով իր թիմին հասցրեց մինչև Աշխարհի առաջնության եզրափակիչ, ևս հայտնվել է ցանկում:
2014 թվականի լավագույն մարզչի թեկնածուները. Կարլո Անչելոտի (Մադրիդի «Ռեալ»), Անտոնիո Կոնտե («Յուվենտուս», ապա` Իտալիայի հավաքական), Պեպ Գվարդիոլա («Բավարիա»), Յուրգեն Կլինսման (ԱՄՆ), Յոահիմ Լյով (Գերմանիա), Ժոզե Մոուրինյո («Չելսի»), Մանուել Պելեգրինի («Մանչեսթեր Սիթի»), Ալեխանդրո Սաբելյա (Արգենտինա), Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո»), Լուի վան Գալ (Հոլանդիայի հավաքական, ապա` «Մանչեսթեր Յունայթեդ»):
Լավագույն եռյակը կհրապարակվի դեկտեմբերի 1-ին, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա 2015 թվականի հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք միջոցառման ժամանակ:
‘