‘
Մեքսիկայում հայտնաբերվել է նոր մասսայական գերեզման: Դեռ սեպտեմբեր ամսին Հերերո նահանգում տեղի ունեցած բողոքի ցույցից հետո անհետացել էին 43 ուսանողներ: Մեքսիկայի գլխավոր դատախազը հայտնել է, որ գերեզմանը հայտնաբերվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբի անդամներից երկուսի ցուցմունքների շնորհիվ:
Դատախազի խոսքով՝ տեղի ոստիկանությունը խոստովանել է, որ կալանավորված ուսանողներին հանձնել է թմրանյութերի վաճառքով զբաղվող այդ խմբին: Նշենք, որ հոկտեմբերի սկզբին հայտնաբերվել էր եւս մի մասսայական գերեզման, սակայն ԴՆԹ-ի անալիզը ցույց էր տվել, որ կորած ուսանողները մահացածների շարքում չէին:
Տեղի իշխանությունները պնդում են, որ ուսանողների կորստի համար մեղավոր են Հերերոյի քաղաքապետ Իգուալան եւ նրա կինը, որոնք այժմ գտնվում են հետախուզման մեջ: Իշխանությունների խոսքով՝ հենց իրենք են ոստիկաններին հրամայել ուսանողներին փոխանցել թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբին:
Ականատեսները հայտնում են, որ տեսել են, թե ինչպես են ուսանողներին նստեցնում ոստիկանական ավտոմեքենաներ:
‘