‘
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին կայացել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսուա Օլանդը կողմերին կոչ է արել ակտիվացնել ջանքերը ԼՂ հակամարտության կայուն կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են շարունակել իրենց երկխոսությունը 2015 թվականի սեպտեմբեր ամսին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
‘