‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իրավապահ մարմինները այժմ կոծկում են «Առէքսիմբանկ»-ի աշխատակիցների կատարած հանցագործությունները՝ մեկ ընդհանուր հանցավոր սխեմայով, որի անմիջական մասնակիցն է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ խոսքն առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հանցավոր սխեմայի բացահայտման մասին է, որն անմիջապես պետք է դառնար իրավասու իրավապահ մարմինների քննության առարկա: Նշված հանցավոր սխեմայի օղակներն են ինչպես «Առէքսիմբանկի» աշխատակիցները, այնպես էլ` առանձին անհատներ եւ դատավորներ: Նշենք, որ իրավասու մարմիններն այդպես էլ ուշադրության չարժանացրին կայքում հրապարակված հանցագործության մասին հաղորդումը:
Անդրադառնալով այս հանգամանքին՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեզ տեղեկացրեց, որ սույն գործով իր վստահորդը հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, եւ ՀՔԾ-ն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի համաձայն, առավելագույնը 10 օր ժամկետում պետք է արձագանքի հաղորդմանը:
Վերը նշված գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
‘