‘
Կյանքի 66-րդ տարում մահացել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության փոխնախագահ Լյուդմիլա Շևցովան, տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով Պետդումայի աշխատակազմը:
Շևցովան պատգամավոր էր ընտրվել 2011 թվականին և աշխատում էր սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովում: Մինչ այդ նա 5 տարի եղել է Մոսկվայի փոխքաղաքապետ:
‘