‘Մաշտոցի բաժնի ոստիկանները ծեծի են ենթարկվել քաղաքացուն’

1176

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարություն Մ.-ն ՀՔԾ-ում գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հանրապետական հիվանդանոցում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, որի կապակցությամբ հիվանդանոց ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, այնուհետև` տարվել է ոստիկանության հիշյալ բաժին: Այնտեղ ոստիկանները շարունակել են իրեն ծեծի ենթարկել, ինչի հետևանքով վատացել է ինքնազգացողությունը և շտապօգնության կողմից տեղափոխվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շևցովան’
Հաջորդ հոդվածը‘ՓՊ. Նոր օրենքը լուրջ խոչընդոտ է հանդիսանում ծննդաբերության խթանման համար’