‘
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հանդիպել է տարբեր հիվանդություններ ունեցող 30 երեխայի հետ:
Հիվանդ երեխաները, որոնք Բարսելոնա էին ժամանել աշխարհի տարբեր անկյուններից, այս ֆուտբոլային աստղի նվիրված երկրպագուներն են: Երեխաները ջերմ ու անկեղծ զրույց են ունեցել Մեսսիի հետ, պատմել իրենց մասին և վերջում ֆուտբոլ խաղացել՝ «Բարսելոնայի» հարձակվողի ղեկավարությամբ:
Հանդիպումից հետո նրանք պատմել են արգենտինացի ֆուտբոլիստից ստացած տպավորությունների մասին՝ նշելով, որ երբեք չեն մոռանա այդ անկրկնելի օրը:
Երեխաների հետ շփվելուց և նրանց հետ լուսանկարվելուց հետո Մեսսին յուրաքանչյուրին նվերներով լի պայուսակ է հանձնել:
‘