‘
2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 5,5%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով շուրջ 1343 մլն խ.մ: Այդ մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, նշված ժամանակահատվածում իրացվել է 1317.1 մլն խ.մ, ինչը 5,7%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Նախորդ տարվա համեմատ նվազել են 2%-ով բնակչության և 13,8 %-ով արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 354.4 և 172.9 մլն խ.մ: Ընթացիկ տարվա ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 32,9%-ով էներգետիկայի ոլորտի և 6,4%-ով ԱԳԼՃԿ-ների կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 323.6 և 352.4 մլն խ.մ:
‘