‘
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակում այս պահին ընթացող «Գրանադա»-«Ռեալ» հանդիպումը հոբելյանական է մադրիդյան թիմի առաջատար Քրիստիանո Ռոնալդուի համար: 29-ամյա պորտուգալացին անցկացնում է կարիերայի 700-րդ խաղը:
Անցյալ տարի Ռոնալդուն մինչև 2018 թվականը երկարաձգեց «Ռեալի» ղեկավարության հետ պայմանագիրը: Եթե հաշվի առնենք այն, որ հարձակվողը մեկ մրցաշրջանի ընթացքում միջինը 50 խաղի է մասնակցում` ներառյալ Պորտուգալիայի հավաքականի կազմում, ապա 4 տարի անց պորտուգալացին կարիերայում արդեն 900 խաղ անցկացրած կլինի:
Իր համար նշանակալի խաղի մեկնարկում Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ, որը ներկայացնում ենք ստորև: Այսպիսով` կարիերայի 700 խաղում Ռոնալդուն արդեն 448 գոլ է խփել:
‘