‘
Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում. Աբովյան փողոցում հրդեհի բռնկման հետևանքով Mercedes ML մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Shamshyan.com-ը հաղորդում է, որ երթևեկությունը նշված տարածքում կաթվածահար է եղել, և, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը աղջիկ է, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ1 հոգի տուժել է:
Կայքը հայտնում է նաև, որ այս ընթացքում ճանապարհային ոստիկանության ոչ մի ծառայող չի մոտեցել դեպքի վայրին:
‘