‘
Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը» («Orphans of The Genocide») վավերագրական ֆիլմն առաջադրվել է «Էմմի-2014» /ԱՄՆ/ մրցանակաբաշխությանը փաստագրական և պատմական ֆիլմերի անվանակարգերում: Այդ մասին հայտնում է «The Armenian Weekly» պարբերականը:
Ֆիլմը հիմնված է պատմական արխիվների, ինչպես նաև կոտորածից փրկված հայ որբերի հուշերի վրա: Ներկայումս ռեժիսորն աշխատում է «1915 թ. կանայք» նոր նախագծի շուրջ, որում կներկայացվի տարբեր ազգությունների կանանց դերը հասարակությունում Հայոց ցեղասպանությունից հետո:
«Ցեղասպանության որբեր» ֆիլմը վերջին 2 տարում ցուցադրվել է «PBS» հեռուստաալիքով և ունեցել 12 մլն դիտում: Բացի այդ, ֆիլմը տարբեր միջոցառումների և փառատոնների շրջանակներում ներկայացվել է ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, ինչպես նաև Մերձավոր Արեելքում ու Հարավային Ամերիկայում:
‘