‘
Լուգանսկում և Դոնեցկում հայտարարել են ընտրությունների բարեհաջող անցկացման մասին, որոնց ընթացքում երկու դեպքում էլ հաղթել են ինքնահռչակ հանրապետությունների գործող ղեկավարները՝ Իգոր Պլոտնիցկին և Ալեքսանդր Զախարչենկոն:
Կիևը և անջատականները փոխադարձաբար մեղադրում են միմյանց ընտրությունների անցկացման ժամկետների ու պայմանների վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունները խախտելու մեջ: Այն մասին, որ ընտրությունները պայմանավորվածությունների «լրջագույն խախտում են հանդիսանում», հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:
Եվրամիությունը և ԱՄՆ-ը չեն ճանաչել Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում անցկացված ընտրությունների արդյունքները: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել տարածաշրջանում «իշխանությունը զավթելու փաստով»:
Հակառակ կարծիք ունեն Մոսկվայում. ռուսաստանյան ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարգում է «հարավ-արևելքի բնակիչների կամարտահայտությունը», փոխանցում է euronews-ը:
‘